Գերմանիայի ազգային ժողովրդավարական կուսակցություն ու նեոնացիստներ, այլատյացներ, սկիններ, ռոքերները ու «Պեգիդա» հակամիգրացիոն շարժում՝ Գերմանիայում աջ արմատական բեմը ավելի մշուշոտ ու քողարկված է դառնում իրավապահների համար,գրում է Tagesspiegel–ը։

Հրապարակման հեղինակը նշում է, որ Գերմանիայում աջ արմատական բեմը նոր համախոհներ է ձեռք բերում ու ավելի ռազմաշունչ դառնում։ Պարբերականը հատուկ ծառայություններում իր աղբյուրներից տեղեկացել է , որ այս քաղաքական սպեկտրի՝ բռնության հակում ունեցող ներկայացուցիչների թիվը հասել է 12 100 մարդու, ինչը 300-ով շատ է, քան 2015-ին։ «Այս թիվը աջ արմատական ընդհանուր սեգմենտի մոտ 23 հազար ներկայացուցիչների կեսից ավելին է»,- ասվում է հոդվածում։

Օրեցօր շատանում է արմատական գաղափարների երկրպագուների թիվը, նրանք հարձակվում են միգրանտների բնակության վայրերի վրա։ «Աջ ծայրահեղականների շրջանում ամենազանգվածային բլոկն այն միջավայրն էլ ,որում ընդգրկված են աջ արմատական ենթամշակույթների ներկայացուցիչները՝  ռոքերներ, սքինհեդների խմբավորումները ՝ ընդհանուր առմամբ մոտ 8500 մարդ»։ Tagesspiegel-ի աղբյուրների տեղեկությամբ եւս մեկ խոշոր ենթախմբում կարելի է միավորել նեոնացիստներին՝ մոտ 5800 մարդու։

Իր նշանակությունն այս միջավայրում չի կորցնում նաեւ Գերմանիայի ազգային ժողովրդավարական կուսակցությունը, որն ունի մոտ 5 հազար անդամ, չնայած ինչպես պարբերականն է նշում՝ 2016-ին կուսակցության շարքերը լքել է մոտ 200 մարդ։