Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «գործարքի վարպետ» է անվանել եւ նշել, որ Կրեմլում պատրանքներ չեն տածում ռուս–ամերիկյան հարաբերությունների վերագործարկման հարցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Ոչ մի միամիտ պատրանք մենք չունենք։ Գիտենք, որ Թրամփը գործարք կնքելու վարպետ է,– ասել է Լավրովը։ – Բայց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնօես կարողանում է պայմանավորվել, ընդ որում՝ միշտ հօգուտ Ռուսաստանի»։
Լավրովի խոսքով՝ Մոսկվայի եւ Վաշինգթոնի հարաբերությունների վերականգնման համար ժամանակ ու լուրջ աշխատանք է պետք։





























