Բրիտանական HMS St Albans հածանավը եւ երեք Typhoon կործանիչները ուղեկցում եմ Լա–Մանշ նեղուցով՝ բրիտանական ափերից ոչ հեռու անցնող ռուսական նավատորմի հարվածային խումբը՝ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի գլխավորությամբ, հաղորդում է BBC–ն։
Ռուսաստանյան միակ ավիակիր «Ադմիրալ Կուզնեցով»–ը ու եւս վեց ռազմանավ այժմ վերադառնում են հայրենիք Ռուսաստան Սիրիայում ռուսաստանյան զորախումբը կրճատելու՝ նախագահ Պուտինի որոշումից հետո։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե զինվորականները ուղեկցելու են ռուսական նավերը բրիտանական ափերի մոտով ընթանալու ողջ ճանապարհին։ «Մենք հետեւելու են «Ադմիրալ Կուզնեցով»–ին՝ ամոթալի նավին, որի միակ առաքելությունը Սիրիայի ժողովրդի տառապանքները երկարացնելն էր», – հայտարարել է պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը։





























