ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստում է հրամանագիր, որը կարող է հանգեցնել ԿՀՎ ծրագրի վերականգնմանը, որի շրջանակում ահաբեկչության մեջ կասկածվողներին կարելի է հարցաքննել արտերկրերում գտնվող գաղտնի բանտերում։ Այս մասին է վկայում Washington Post–ում հրապարակված փաստաթղթի պատճենը։
«Հակառակորդի մարտիկների ձերբակալությունն ու հարցաքննությունը» վերնագրով նախագահական հրամանագրի նախագիծը կարող է թույլատրել նաեւ Գուանտանամոյում՝ ԱՄՆ ռազմածովային կայանում գտնվող բանտի գործունեությունը։





























