Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, թե հավանաբար սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա մինչեւ ապրիլի 20-ը։

Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրմը անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման հնարավոր ամսաթվին։ Նա շեշտել է, թե ամսաթիվը հստակ կհայտնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ «Հավանաբար հանրաքվեն կլինի ապրիլի երկրորդ կեսին՝ մինչեւ ապրիլի 20»,-ասել է Թուրքիայի վարչապետը։

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների նախագծով նախատեսված է կառավարման նախագահական համակարգի անցում։

Եթե համաժողովրդական հանրաքվեով 51 տոկոսից ավել հավաքի «այո»-ն, սահմանադրական փոփոխությունները կհամարվեն ընդունված։