Պրոֆեսոր Թեդ Մալլոքը, որին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուզում է ԵՄ–ում երկրի դեսպան նշանակել, ակնկալում է, որ եվրոն առաջիկա 1.5 տարվա ընթացքում կփլուզվի։

BBC–ի հետ զրույցում նա նշել է, որ Մեծ Բրիտանիան կարող էր ԱՄՆ–ի հետ երկու կողմի համար էլ գոհացուցիչ առեւտրային գործարք կնքել երեք ամսվա ընթացքում։ Մալլոքի խոսքով՝ այսպես կոչված «մաքուր» կամ «կոշտ» Brexit–ը Մեծ Բրիտանիայի համար լավագույն ելքը կլիներ։

Հենց  որ Բրիտանիան դուրս գա ընդհանուր շուկայից եւ մաքսային միությունից, նա կարող է անտեսել Բրյուսելի բյուրոկրատիան եւ առեւտրային պայմանագիր կնքել ինքնուրույն։

Մալլոքը նշել է, որ Լոնդոնի եւ Վաշինգթոնի միջեւ բանակցություններն արգելափակելու Բրյուսելի ցանկացած փորձ անհեթեթ է, ինչպես եթե ամուսինը կնոջն արգելի սիրեկան պահել։