Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը երկու երկրների սահմանին պատի կառուցման մասին եւ հայտարարել է, որ Մեքսիկան դրա համար չի վճարի: BBC-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ Մեքսիկայի կառավարությունը հնարավոր ամեն ինչ կանի ԱՄՆ-ի տարածքում իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար:

Թրամփի որոշումը դատապարտել են շատ քաղաքական գործիչներ եւ Նյետոյին կոչ են արել չեղարկել ամսվա վերջին նախատեսված ԱՄՆ այցը, որտեղ նա հանդիպելու էր Դոնալդ Թրամփի հետ: Ընդդիմադիր քաղաքական գործիչները ԱՄՆ նախագահի որոշումը թշնամական ակտ են անվանել:

Թրամփի գնահատմամբ՝ Մեքսիկայի սահմանի ամբողջ երկայնքով պատի կառուցումը կարժենա 12 մլրդ դոլար: