ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկում հարցաքննությունների ժամանակ խոշտանգման կիրառման դեմ: Այս մասին նա հայտարարել է ABCNews-ի հետ հարցազրույցում:
Հարցին՝ հնարավո՞ր է վերադարձ այնպիսի խոշտանգման օգտագործմանը, ինչպիսին ջրահեղձ անելու իմիտացիան է, Թրամփը պատասխանել է, որ առաջին հերթին մտածում է պետության եւ քաղաքացիների անվտանգության մասին: Նա հիշել է ԻՊ-ի իրականացրած սպանությունները. «Մարդկանց գլխատում են միայն այն պատճառով, որ նրանք քրիստոնյա են: Այն, ինչ նրանք անում են, միջինադարն է հիշեցնում: Եվ քանի դեռ նրանք (ԻՊ) դա կանեն՝ գլուխներ կտրել եւ ամբողջ աշխարհին ցույց տալ, մենք պետք է մեր անվտանգության մասին մտածենք»:
Նրա խոսքով՝ տառացիորեն օրերս զրուցել է հետախուզության բարձրագույն ղեկավարության հետ եւ հարցրել է՝ արդյոք աշխատո՞ղ են խոշտանգումները: Պատասխանը միանշանակ դրական էր: Թրամփը նշել է, որ այդ հարցում մտադիր է հենվել իր թիմի՝ ԿՀՎ-ի ղեկավար Մայք Փոմփեոյի եւ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի վրա: «Արդյոք ես կարծո՞ւմ եմ, որ խոշտանգումներն աշխատում են: Այո՛, անկասկած»,- նշել է նա:




























