ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը փետրվարին ծրագրում է այցելել Ճապոնիա եւ Հարավային Կորեա: Պաշտոնը ստանձնելուց հետո սա նրա առաջին ուղեւորությունը կլինի, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:
«Այս այցն ընդգծում է Միացյալ Նահանգների հավատարմությունը Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի հետ բազմամյա դաշինքին, նաեւ ամերիկյան, կորեական եւ ճապոնական եռակողմ համագործակցության ամրապնդմանը անվտանգության ապահովման ոլորտում»,- հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջեֆ Դեւիսը:
Մեթիսը Հարավային Կորեա կուղեւորվի փետրվարի 1-ին, իսկ 2 օր հետո՝ Ճապոնիա: Ե՛վ իր թեկնածությունը հաստատելիս, եւ՛ պաշտոնը ստանձնելիս Մեթիսն ընդգծել է միջազգային դաշինքների պահպանման կարեւորությունը:




























