ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը հայտարարել է, որ պատրաստ է մուսուլման դառնալ: Նա այսկերպ է արձագանքել փախստականների եւ միգրանտների նկատմամբ քաղաքականությունը խստացնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը:

«Ես որպես կաթոլիկ եմ մեծացել, եպիսկոպոսական եկեղեցու ծխական եմ դարձել, իսկ հետո պարզվել է, որ ընտանիքս հրեական արմատներ ունի: Ես պատրաստ եմ մուսուլման դառնալ հանուն համերաշխության»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նա:

I was raised Catholic, became Episcopalian & found out later my family was Jewish. I stand ready to register as Muslim in #solidarity.

— Madeleine Albright (@madeleine) January 25, 2017