Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա կնոջ՝ Մելանյայի համար նվերներ է պատրաստել: Մեյը կլինի արտասահմանյան երկրի առաջին ղեկավարը, ում հետ Թրամփը կհանդիպի որպես ԱՄՆ նախագահ: Բրիտանացի վարչապետի այցը Վաշինգթոն տեղի կունենա հունվարի 26-27-ը:

SkyNews-ը հայտնում է, որ Թերեզա Մեյը ԱՄՆ առաջին տիկնոջը մթերքներով կողով կնվիրի, որի մեջ կլինի խնձորի հյութ, ջեմ եւ սեւ սալորի մարմելադ: Դոնալդ Թրամփի համար նախատեսված է ավանդական շոտլանդական quaich գավաթ: Հաշվի առնելով, որ Թրամփի մայրը Շոտլանդիայից է, եւ նա շատ է հպարտանում իր «բջջային» արմատներով, Մեյը հույս ունի, որ նման նվերը նրան հաճելի կլինի: Բրիտանացի վարչապետի կարծիքով՝ երկու բռնակով գավաթը ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի բարեկամության յուրատեսակ խորհրդանիշ է: Միակ խնդիրն այն է, որ 45-րդ նախագահն ընդհանրապես ալկոհոլ չի օգտագործում, նշել է SkyNews-ը: