Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 25-ից 26-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը:
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման եւ թմրանյութի հայտնաբերման 3-ական դեպք:
Բացահայտվել է գողության 12, խարդախության 6, դրամանենգության 2, կողոպուտի, շորթման եւ ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



























