Ամերիկացի ծրագրավորողները գործարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի քարտուղար Շոն Սփայսերին Dippin' Dots ընկերության պաղպաղակ առաքելու ծառայություն, Սփայսերն այդ ընկերությանն անհասկանալի պատճառներով մի քանի տարի է վատաբանում է, հայտնում է BBC–ն։
Պաղպաղակ արտադրողի ու ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարի խորհրդավոր հարաբերությունները անհանգստացնում է ամերիկյան հասարակությանը անցած շաբաթվա վերջից։ Հանգստյան օրերին լրագրողները պարզել են, որ մի քանի տարի շարունակ Սփայսերը Twitter –ում դրսեւորում է անբացատրելի, բայց անհաշտ թշնամանք Dippin' Dots–ի նկատմամբ, որը ԱՄՆ-ում հայտնի է իր The ice cream of the future «ապագայի պաղպաղակ» սլոգանով։
Ամեն ինչ սկսվել էր 2010-ի ապրիլի թվիթից, երբ Սփայսերը հայտնել էր «Dippin' Dots-ը ապագայի պաղպաղակ ՉԷ»
Մեկ տարի անց՝ 2011-ի սեպտեմբերին Թրամփի մամուլի քարտուղարը նորից է անդրադարձել այդ թեմային ու հիշեցրել, որ «Dippin' Dots–ը ապագայի պաղպաղակը ՉԷ»։
Մեկ ամիս անց էլ նա իր էջում հրապարակել է հոդված ընկերության սնանկացման մասին ու ստորագրել «Անցյալի պաղպաղակը»։
ՄԻ քանի տարվա հարաբերական անդորրից հետո թշնամանքը վերսկսվել է 2015-ի սեպտեմբերին, երբ Dippin' Dots–ը նորից մինչեւ հոգու խորքը վիրավորել է Սփայսերին։

«Եթե Dippin' Dots–ը իրոք ապագայի պաղպաղակ լիներ, նրանց մոտ վանիլային պաղպաղակը չէր սպառվի»,- գրել է նա 2015-ի աշնանը։
ԸՆկերությունը նախընտրել է չպարզաբանել այս անհասկանալի թշնամանքի պատճառները ու Սփայսերին նամակ է ուղղել ․ «Մենք հասկանում ենք, որ պաղպաղակը շատ լուրջ խնդիր է։ Եվ իրոք ձեր սիրելի համով պաղպաղակի թողարկման դադարեցումը կարող է ազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ թվալ։ Մենք տեսել ենք ձեր թվիթները ու կցանկանայիք ոչ թե թշնամիներ, այլ ընկերներ լինել»,- ասվում է նամակում։
Ընկերության ղեկավարը նույնիսկ առաջարկել է պաղպաղակը Սպիտակ տուն բերել, ու բարեբախտաբար Սփայսերը բավականին բարյացակամ է արձագանքել, ինչից ամբողջ երկիրը թեթեւացած շունչ է քաշել։




























