Ալեքսանդր Վան դեր Բելլենը հունվարի 26-ին ստանձնել է Ավստրիայի  նախագահի պաշտոնը՝ երդում տալով երկրի խորհրդարանի առաջ։ Երկրի պատմության հետպատերազմական շրջանում առաջին անգամ պետության ղեկավար է դարձել ընդդիմության ներկայացուցիչը, հայտնում է DW–ն։

73-ամյա տնտեսագիտության պրոֆեսորը տարիներ շարունակ ղեկավարում էր «կանաչների» կուսակցությունը։ Անցյալ դեկտեմբերին նախագահական ընտրությունների 2-րդ փուլում նա հաղթել էր՝ հավաքելով 53.4 տոկոս եւ առաջ անցնելով Ավստրիայի ազատության կուսակցության առաջնորդ Նորբերտ Հոֆերից։

Ավանդաբար իշխող կոալցիան հրաժարականի ֆորմալ դիմում է ներկայացնում, որը, ինչպես սպասվում է, պետության ղեկավարը կմերժի։