Ռուսաստանի մայրաքաղաքի իրավապահ մարմիններում «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են, որ Մոսկվայի կենտրոնում գիշերային կռվի պատճառը ալկոհոլի հիմքով վեճն է եղել: «Վիճաբանության կողմերը հարբած են եղել եւ չեն կարողացել կիսել ալկոհոլի շիշը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի գիշերը, Ստարստնի պուրակին կից 8Ա տան մոտ: Կռվել են մարդկանց երկու խմբեր: Արդյունքում 6 մարդ տուժել է, նրանց կեսն արդեն հիվանդանոցից դուրս է գրվել:




























