Ղրղզստանը դուրս է գալիս ստորացուցիչ իրավիճակից՝ փոփոխություններ անելով Սահմանադրությունում, հայտնել է նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը Սահմանադրության պաշտոնական խմբագրության հրապարակման մասին հրամանագիրը ստորագրելու արարարողության ժամանակ, փոխանցում է «Sputnik-Ղրղզստանը»։

2016-ի դեկտեմբերի 11-ին ղրղզները քվեարկել էին Սահմանադրության 29 հոդվածներում փոփոխություն ու համալրում անելու օգտին։

Նախագահը շնորհակալություն է հայտնել ժողովրդին հանրաքվեին ակտիվ մասնակցելու համար։ Նրա կարծիքով ղրղզները ցույց են տվել, որ ժողովուրդը սրտացավ է երկրի հանդեպ։ «Մենք դուրս ենք գալիս այն ստորացուցիչ իրավիճակից, երբ արտաքին ուժերը, կազմակերպությունները ու նրանց հանձնաժողովները կարող էին մեզ թելադրել անընդունելի նորմեր, Գերագույն դատարանին թելադրել հանցագործներին պատժելու պայմաններ»,- նշել է Աթամբաեւը։ Նախագահն ասել է , որ երկիրը հարգում է միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին, բայց «մենք անկախ ենք, եթե դա վերաբերում է Ղրղզստանի շահերին»։