ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է Վաշինգթոնում կանանց բողոքի երթի ժամանակ երգչուհի Մադոննայի իրեն ուղղված խիստ խոսքին: Իր մեկնաբանության մեջ Թրամփը Մադոննային գարշելի է անվանել, փոխանցում է BBC-ն:
«Անկեծ ասած, նա գարշելի է: Ինձ թվում է նա ինքն իրեն շատ ուժեղ վնասեց (այդ արտահայտությամբ): Ինձ թվում է նա վնասեց ամբողջ գաղափարին (երթի)»,- Fox News-ի հետ հարցազրույցում ասել է Թրամփը:
Իր ելույթում Մադոննան Թրամփին անպատշաճ բառով «ուղարկել է որտեղ պետք է» եւ խոստովանել է, որ նրա ընտրվելուց հետո այնքան զայրացած էր, որ ասես մտածում էր Սպիտակ տունը պայթեցնելու մասին:
Ծագած սկանդալի ֆոնին ԱՄՆ նախագահի խորհրդական Նյուտ Գրինչիչը կոչ է արել Մադոննային կալանավորել՝ նրա խոսքն անվանելով «նոր ձախ ֆաշիզմի դրսեւորում»: Շուտով իր խոսքը մեկնաբանել է նաեւ երգչուհին՝ ասելով, որ լրատվամիջոցներում մեջբերված իր ելույթի հատվածը ենթատեքստից կտրված է: Նա ասել է, որի իրեն դաժան մարդ չի համարում եւ ոչ մի դեպքում բռնություն չի քարոզում:





























