Հունվարի 26-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Աբովյան եւ Կորյունի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 26-ամյա Արմեն Հ.-ին, ում խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի 2 դրամապանակ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արմեն Հ.-ն հայտնել է, որ նույն օրը նշված դրամապանակները գողացել է թիվ 46 երթուղու ավտոբուսի ուղեւորուհիներից:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ տուժած անձանցից մեկը 28-ամյա Ալինա Ս.-ն է:

Կատարվում է հետաքննություն: