ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները 2017 թվականի հունվարի 26-ին չհայտարարված հատուկ այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի նպատակն էր ուսումնասիրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխված ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պահման պայմանները, ինչպես նաեւ առանձնազրույցներ ունենալ նրանց հետ: Ուսումնասիրվել են նաեւ նրանց վերաբերյալ փաստաթղթերը:
Այցի ընթացքում ցմահ ազատազրկման դատապարտված անձինք բարձրացրել են մի շարք խնդիրներ: Խնդիրների մի մասը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ քննարկվել եւ լուծվել է տեղում: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից վերոնշյալ անձանց բողոքների հիման վրա սկսվել է գրավոր ընթացակարգ եւ պարզաբանումներ են պահանջվել համապատասխան պետական մարմիններից:


























