ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմի անդամ Միրոն Էբելի կարծիքով՝ Միացյալ Նահանգների նոր վարչախումբը կարող է վերանայել ոչ միայն Բարաք Օբամայի, այլեւ՝ նախորդ նախագահների պաշտոնավարման օրոք ընդունված օրենքները ու նորմատիվային ակտերը, որոնք վերաբերում են շրջակա միջավայրի պահպանությանը։ Այս մասին հաղորդում է The Washington Post–ը։

Էբելի խոսքով, որը Մրցակցային գործարարության ինստիտուտի գիտաշխատող է, Թրամփը հստակ հասկացրել է, որ Բնապահպանության գործակալությունը որպես լուրջ խոչնդոտ է դիտարկում «տնտեսության խոշոր սեկտորներին, առաջին հերթին՝ ռեսուրսային եւ արտադրական ոլորտներին ներդրումների համար»։

Էբելը նաեւ նշել է, թե «դաշնային օրենսդրության ուսումնասիրությունը շատ ավելի խորն է լինելու, քան օրենքների պարզ դադարեցումն է», որոշ օրենքներ կարող են ընդհանրապես չեղյալ հայտարարվել՝ հենց նորանշանակ պաշտոնատարները հնարավորություն ստանան ծանոթանալու դրանց։ «Կարծում եմ, որ օրինագծերի վրա լուրջ հարվածի ականատեսը կդառնաք»,– ասել է Էբելը։