Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 28-ին, ժամը 04.22-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԿԱՄԱԶ» մակնիշի 34 CC 918 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ա.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը (մոտ 50մ). տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:


























