Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 28-ին, ժամը 00.51-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Քեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, «Opel vectra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և իջել դեպի ձորը. տուժածներ չկան:
Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 14-րդ կմ-ին՝ Քեթի գյուղի մոտակայքում, «Opel vectra» մակնիշի 34 DT 830 համարանիշի (վարորդ՝ Գ. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ իջել դեպի ձորը:
Փրկարարներն հոսանքազրկել են ավտեմեքենան և փակել գազի փականը, իսկ ժամը 03.20-ին ավտոմեքենան դուրս են բերել ձորից:




























