Համբուրգ–Ստոկհոլմ չվերթն իրականացնող գերմանական Germanwings ավիաընկերության օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Համբուրգի օդանավակայանում ինքնաթիռի սրահում խանձահոտի պատճառով, հայտնում է Hamburger Morgenpost–ը։

Օդանավը, որում 141 ուղեւոր եւ անձնակազմի 5 անդամ է եղել, կիրակի երեկոյան դուրս էր եկել Համբուրգի օդանավակայանից, սակայն վերելքից քիչ անց ուոր ուղեւորներ բողոքել էին, որ սրահում տհաճ խանձահոտ է գալիս։

Օդաչուն տեխնիկական պատճառներով արտակարգ վայրէջքի թույլտվություն էր խնդրել, եւ վայրէջքից հետո օդանավն ուղարկել են ստուգման։

Անձնակազմի անդամներին կանխարգելիչ նպատակներով հոսպիտալացրել են։