է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդը հունվարի 29-ի ուշ երեկոյան պաշտոնական այցով Վրաստան է ժամանել ,հայտնում է «Վրաստան օնլայնը»։

Այսօր նա հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ։ Որից հետո ծրագրված է նրանց համատեղ մամուլի ասուլիսը։

Թուրբյորն Յագլանդը կհանդիպի նաեւ նախագահի, վարչապետի, Վրաստանի խորհրդարանի նախագահի, արդարադատության նախարարի ու հաշտեցման ու քաղաքացիական հավասարության հարցերով նախարարի հետ։

 «Այցի շրջանակում քննարկվելու են Վրաստանի ու ԵԽ-ի համագործակցության հարցերը , Վրաստանի գրավյալ տարածքներում իրավիճակը ու ԵԽ ներգրավվածությունը մարդու իրավունքների ու հակամարտության գոտիներում վստահության վերականգնման գործընթացին»,- նշված է Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։