Հունվարի 29-ին, ժամը 9.10-ին, «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղու թիվ 7 էլեկտրասյան դիմաց բախվել է կայանված «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Գրանդ Չերոկի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: