Հունվարի 29-ին, ժամը 12.00-ի սահմաններում, 31-ամյա տղամարդը ձյունագնաց վարելիս Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղուն հարակից տարածքում ինքնավթարի է ենթարկվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























