Ալավերդի - Ախթալա ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով երիտասարդ է մահացել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 30-ին, ժամը 12.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի - Ախթալա հատվածում ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածի 14-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի 35 SA 917 համարանիշով (վարորդ 33-ամյա Հայկ Ղ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել Դեբեդ գետը:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել գետից եւ տեղափոխվել Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետից եւ ավտոմեքենայի մեջ հայտնաբերել 34-ամյա Տ. Դ.-ի դին:




























