Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1956 թվականին ծնված Սուսաննա Խոջալյանը:
Հունվարի 30-ի առավոտյան նա դուրս է եկել տնից եւ չի վերադարձել:
Կնոջ հագին եղել է սեւ տաբատ, մանուշակագույն հողաթափեր եւ մուգ կապույտ վերնազգեստ:
Սուսաննա Խոջալյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մաշտոցի կամ մոտակա բաժին, զանգահարել՝ 1-02 կամ 35-02-02 հեռախոսահամարներով:




























