Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 31-ին, ժամը 10.38-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Բագրատունյաց պողոտայում՝ «Հայրենիք» առեւտրի կենտրոնի մոտ, տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մասնավորապես, բախվել են Mitsubishi Pajero IO մակնիշի 34 CT 953 համարանիշի եւ LADA 112 մակնիշի 90 ՕՏ 069 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 տուժածներից մեկը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, իսկ մյուսը՝ «Էրեբունի» ԲԿ: