Երեւանի Նոր Արեշ թաղամասի տներից մեկում նախօրեին երկու տղամարդ, նախնական տվյալով, մահացել են ցրտահարության հետեւանքով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Ըստ ոստիկանության լրատվական ծառայության` հունվարի 30-ին ժամը 15:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 36-րդ փողոցի տներից մեկում մահացել է 57-ամյա Գ.Կ-ն:
Մեկնած օպերատիվ խումբը նշված տան հյուրասենյակում հայտնաբերել է նաեւ 62-ամյա Ա.Ա.-ի դին:
Նշենք, որ Ա.Ա.-ն հետախուզման մեջ էր գտնվում, նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանության փոխանցմամբ, արտաքին զննությամբ նրանց մոտ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:




























