Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 1-ին, ժամը 20.21-ին տեղեկություն է ստացվել, որ Իջեւան-Կիրանց ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան ընկել է ձորը (վառելիքի արտահոսք չկա). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջեւան-Նոյեմբերյան հատվածի 22-րդ կմ-ին «Audi A6» մակնիշի (վարորդ՝ 30-ամյա Ժ. Հ.) 01 AA 001 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, հայտնվել ձորում (մոտ 20 մ), այնուհետեւ` բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.07-ին, մարվել՝ 21.10-ին:
Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենան:
Վարորդը հոսպիտալացվել է Իջեւան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:


























