Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները 2016 թվականին Հայաստանում ձերբակալել են պետական սահմանը խախտած 74 անձի (կեղծ, անվավեր, ուրիշի փաստաթղթեր): Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ-ի ՍՎ-ի մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն՝ գրանցվել են պետական սահմանի ռեժիմի (սահմանահատման հաստատված կանոնների եւ կարգի խախտում) 8 խախտողներ; սահմանապահ ռեժիմի (ռեժիմային տարածքում (սահմանին մոտ) գտնվելը առանց հաստատված անցաթղթի, առանց վավեր փաստաթղթերի) 29 խախտողներ:
Պետական սահմանի անցակետերով անցել է 2 մլն մարդ եւ ավելի քան 60 հազար փոխադրամիջոց, հայտնաբերվել է ավելի քան հազար անձ, որոնք անվավեր փաստաթղթեր են ունեցել, պետական սահմանով թույլ չի տրվել անցնել ավելի քան 200 անձի:
Գործող օրենսդրության համաձայն՝ բոլոր խախտողները հանձնվել են Հայաստանի կառավարությանն առնընթեր Ազգային անվտանգության ծառայությանը եւ Ոստիկանությանը:



























