Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչները, որոնք փետրվարի 3-ին տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն, տնային պայմաններում պատրաստած խավիարից են թունավորվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գավառի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Աշոտ Կարապետյանը:
«Բոտուլիզմ էինք կասկածում, բայց նրանց մոտ աղիքային ինֆեկցիա է հայտնաբերվել: Ասում են՝ տնային պայմաններում պատրաստած խավիար են կերել: Բոլորի վիճակը բավարար է, հնարավոր է՝ վաղը դուրս գրվեն»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ թունավորում ախտորոշմամբ Գավառի հիվանդանոց են տեղափոխվել Սարուխանի բնակիչներ 49-ամյա Տ. Եղիազարյանն է, 26-ամյա Վ. Եղիազարյանն է, 46-ամյա Վ. Աբրահամյանն ու 23-ամյա Շ. Բադալյանն են:


























