Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում փետրվարի 2-ին տղամարդու դի է հայտնաբերվել: NEWS.am-ին այսօր՝ փետրվարի 3-ին, ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ ոստիկանություն ժամը 15:15-ին  ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 36 շենքի բակի փոսում տղամարդու դի կա:

Մահացած հայտնաբերված տղամարդու ինքնությունը դեռ պարզ չէ, նախնական տվյալներով, նա անօթեւան է:

Մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է  քննություն: