Փետրվարի 2-ին, ժամը 11.30-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ազատության պողոտայի թիվ 12 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 27-ամյա աղջկա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 2-ին, ժամը 14-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 50-ամյա տղամարդ եւ հայտնել, որ Էջմիածին քաղաքի մոտ վթարի է ենթարկվել:

Կատարվում է քննություն: