Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 2-ից 3-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են:

Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք:

Բացահայտվել է գողության 11, խարդախության 10, հարկերից խուսափելու 2, յուրացման, շորթման և մաքսանենգության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: