Արագածոտնի մարզում կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ ամուսինը դաժան ծեծի է ենթարկել կնոջը: NEWS.am-ի տեղեկություններով, կինը կոտրվածքներով տեղափոխվել է Երեւանի բժշկական կենտրոններից մեկը:

Դեպքի մասին բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանություն, կատարվում է հետաքննություն: