Արդեն մեկ ամիս է, ինչ Արագածոտնի միակ սահմանամերձ Թլիկ եզդիական  գյուղի բնակիչները զրկվել են խմելու ջրից:

Այս առնչությամբ, Եզդիների ազգային կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես, ասվում է.

«Եզդիական Թլիկ գյուղը, որը որպես խմելու ջուր է օգտագործում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հոսող Ախուրյան գետի ջուրը,արդեն  մեկ ամիս է պոմպի անսարքության պատճառով չունի խմելու ջուր:

Խնդրի վերացման համար գյուղի բնակիչները դիմել են մասնագետի օգնությանը, սակայն մեկ ամսից ավել է, ինչ ռուսական սահմանապահները արգելում են էլեկտրոմասնագետներին մտնել Ախուրյան գետի վրա տեղադրված պոմպակայան՝ պահանջելով մուտքի արտոնագիր, որը միայն տրվում է գյուղի բնակիչներին:

Մեզ  հետ զրույցում գյուղի բնակիչները պնդում էին, որ  խնդրի չլուծման դեպքում պատրաստվում են փակել Արմավիր-Երեւան ավտոճանապարհը»։