Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 5-ին, ժամը 22.47-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Խուդյակով փողոցի տներից մեկի մոտակայքում բախվել են «Lada Kalina» մակնիշի 705 LP 61 (վարորդ՝ 1987 թ. ծնված Ս. Ա.) եւ «Toyota Altezza» մակնիշի 35 AT 388 (վարորդ՝ Ա. Խ.) համարանիշների ավտոմեքենաները, այնուհետեւ վերջինս բախվել է հարակից էլ. սյանը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Lada Kalina» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել «Lada Kalina» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:


























