Փետրվարի 3-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 33-ամյա Պարույր Ս.-ն եւ 42-ամյա Արման Ղ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արման Ղ.-ն բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 22.20-ին, Երեւանի Թեւոսյան փողոցում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սրահում գտնվելու ժամանակ ուշագնաց են եղել:

Փետրվարի 4-ին, ժամը 7-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նշված ավտոմեքենայի մեջ շմոլ գազից թունավորումով հիվանդանոց են դիմել նաեւ 30-ամյա Հայկ Խ.-ն եւ 32-ամյա Արման Մ.-ն:

Կատարվում է հետաքննություն: