Փետրվարի 4-ին, ժամը 12.53-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի ունի «ՏՕԶ» հրացան, որը թողնում է Մեղրուտ գյուղի նախկին ունիվերմագի մուտքի մոտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը չգործող հանրախանութի մուտքի մոտ հայտնաբերել է «ՏՕԶ» տիպի, ակոսափող հրացան եւ 5.6 մմ տրամաչափի 11 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: