Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները փետրվարի 4-ին, ժամը 12.50-ին, Երեւան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոնից բերման են ենթարկել 51-ամյա Ժիրայր Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա փետրվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:


























