Հայաստանում 2016 թվականին բավարարվել է պայմանական վաղաժամ ազատման մասին միջնորդությունների միայն 3.6 տոկոսը։ Այս մասին փետրվարի 6-ին խորհրդարանում ասել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով Քրեակատարողական եւ Քրեաընթացակարգային օրենսգրքերում փոփոխությունների նախագիծը։
Նրա խոսքով՝ 2016 թվականին 4570 նման միջնորդություն է ներկայացվել։ Բայց բավարարվել է դրանցից միայն մոտ 120–ը։ Այդ ամենն ապացուցում է, թե որքան կարեւոր է պարզեցնել պայմանական վաղաժամ ազատելու կարգը եւ այն բանտարկյալների համար ավելի կանխատեսելի դարձնելը։ «Նրանք պետք է իմանան, որ օրինավոր պահվածքը կարող է մեծացնել վաղաժամ ազատման հնարավորությունները»,– ասել է Հովհաննիսյանը։


























