Մյանմարի ոստիկանությունը կալանավորել է բուդդիստ վանականին, որը վանքում ավելի քան 4 մլն մետամֆետամինի հաբ էր թաքցրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Երբ ոստիկանությունը նրան կալանավորել էր, մեքենայում 400 հազար հաբ էր հայտնաբերվել։ Վանքում խուզարկության ժամանակ եւս 4.2 մլն հաբ էին գտել»,– AFP–ի հետ զրույցում ասել է Ռաքհայն նահանգի ոստիկանության ներկայացուցիչը։
ՄԱԿ գնահատականների համաձայն՝ այս տարածաշրջանի երկրներում այդ թմրանյութի առգրավված խմբաքանակները վերջին 5 տարում 4 անգամ աճել են։


























