Փետրվարի 7-ին, ժամը 1.20-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 22-ամյա քաղաքացուհի եւ հայտնել, որ վանասվածքները ստացել է նույն օրը, ժամը 00.05-ին, Երեւանի Հր. Քոչարի եւ Վ.Փափազյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի սրահում վթարի ենթարկվելու հետեւանքով:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 6-ին, ժամը 19.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Շերամի եւ Օհանովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 6-ին, ժամը 8.30-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սաֆարյան եւ Գյուրջյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 69-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 6-ին, ժամը 16.25-ին, Երեւանի Մոլդովական փողոցի եւ Մալյան նրբանցքի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























