ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իբր դժգոհ է, որ իր մամուլի քարտուղար Շոն Սփայսերին Saturday Night Live ծրագրում կին է նմանակել, հայտնում է Politico-ն:

SNL-ի նմանակման մեջ գլխավոր դերը կատարել է դերասանուհի Մելիսա Մակքարթնին: Թարմփի կարծիքով՝ ամենա «խնդրահարույցն» այն է, որ մամուլի քարտուղարին կին է նմանակել:

Աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը չի սիրում, երբ իր մարդիկ թույլ են թվում:

Ինքը Սփայսերը նախընտրել է սկզբում կատակել՝ ասելով, որ Մակքարթնին ամեն ինչ իրար է խառնել մաստակի հետ: Նաեւ հայտարարել է, որ կնախընտրեր կենտրոնանալ նախագահի օրակարգի եւ նրա հաջողությունների վրա: Իսկ սքեթչի վերաբերյալ հարցին պատասխանել է. «Իրականում կարեւոր չէ, թե ինչ եմ մտածում»: