Փետրվարի 7-ին, ժամը 12:17-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 21 հասցեում գտնվող թիվ 103 դպրոցի մոտակայքում տարօրինակ առարկա են հայտնաբերել եւ կասկածում են, որ այն կարող է պայթուցիկ սարք լինել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դպրոցի (Ծարավ Աղբյուրի փողոց թիվ 20 շենք) աշակերտներից երկուսը Թիբիլիսյան խճուղու թիվ 35/1 շենքի բակում տարօրինակ առարկա են հայտնաբերել եւ կասկածել, որ այն կարող է պայթուցիկ սարք լինել, բերել եւ հանձնել են դպրոցի զինղեկին:
Փրկարները Հայկ Գյուլիքեվխյանի անվան №103 ավագ դպրոցի բակում հայտնաբերել են հակագազի օդի զտիչ եւ այն հանձնել ոստիակնության ներկայացուցիչներին:


























