ԱՄՆ Չիկագո նահանգի օկեանարիումում սատկել է աշխարհի ամենածեր ակվարիումային ձուկը, գրում է Sky News–ը։ Granddad («Պապիկ») մականունով ձուկն ավելի քան 90 տարեկան էր։
Անցած շաբաթ ձուկը, որը 11 կգ էր կշռում, կորցրել էր ախորժակը։ Մասնագետների զննումից հետո պարզվել է, որ կենդանու ներքին օրգանները չեն գործում։ Հաստատության աշխատակիցները վստահ էին, որ Պապիկ ձուկը կապրի մինչեւ հարյուր տարի։
Ձկանը «Շեդդա» ակվարիում էին բերել 1933-ին Ավստրալիայից։ Այս տարիներին կենդանուն հասցրել է տեսնել ավելի քան 100 մլն մարդ։




























