YouTube –ում Մեսի Մայա անվան տակ հայտնի դարձծ եւ 6 տարի առաջ Նոր Օրլեանում սպանված ռեփեր Էնթոնի Բարեի հարազատները հայց են ներկայացրել ընդդեմ փոփ–աստղ Բեյոնսեի։ Նրանք երգչուհուց 20 միլիոն դոլար են պահանջում Մեսի Մայայի տեսահոլովակներից որոշ բառակապակցություններ առանց հեղինակային իրավունքը պաշտպանության օգտագորելու համար, հաղորդում է BBC–ի ռուսական ծառայությունը։

Բեյոնսեն օգտագործել է Մեսի Մայայի տեսահոլովակներից առաբձին հատվածներ անցած տարի լույս ընծայված իր Lemonade ալբոմի Formation երգում։

Հանգուցյալ ռեփերի քրոջ ներկայացրած հայցում որպես պատասխանող նշվում են նաեւ Բեյոնսեի ամուսին Ջեյ Զին եւ Sony Music ընկերությունը։ Բացի 20 միլիոն դոլար հատուցումից, ռեփերի քույրը պահանջում է նաեւ, որ Բեյոնսեն նշի սեմփլների հեղինակին։