Թուրքիայի մասնակցությունը «Թուրքական հոսքում» ոչ բարեկամական քայլ չէ Ուկրաինայի նկատմամբ։ Այս մասին նա ասել է Կիեւում կայացած ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է LIGA.net–ը։

Նրա խոսքով՝ Թուրքիան շատ երկրների հետ է համաձայնագրեր ստորագրում իր էներգետիկ անվտանգության եւ էներգակիրների մատակարարումների դիվերսիֆիկացիան ապահովելու համար։ «Թուրքական հոսքը» մեզ համար մեծ նշանակություն ունի։ Մենք այդ նախագծի մասնակիցներ ենք։ Բայց նաեւ կան երկրներ, որոնց մոտ այդ նախագիծը դիսկոմֆորտ է առաջ բերում։ Բացի այդ, շարունակվում են Ուկրաինայի տարածքով գազի մատակարարումները Եվրոպա։ Մենք չենք ուզում քայլեր ձեռնարկել ինչ–որ երկրի դեմ եւ այդ հարցին այդ տեսանկյունից չենք մոտենում»,– ասել է նա։